Tert.am-ը գրում է.

 

NASA-ի գիտնականները հրապարակել են սենսացիոն հայտարարություն, այն է' 30 տարուց երկիր մոլորակը կարող է անհետանալ՝ բախվելով հսկայական 2011 AG5 երկնաքարի հետ, որի չափսերը կազմում են մոտ 150 մետր: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

Ըստ գինականների' աշխարհի վերջը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2040 թվականի փետրվարի 5-ին: Բախման արդյունքում կզոհվեն միլիոնավոր մարդիկ, սակայն մարդկային տեսակը չի ոչնչացվի:

Ներկայում գիտնականները կարող են նշել միայն երկնաքարի մոտավոր չափսերը, իսկ ավելի հստակ տեղեկություններ կլինեն 2013-2016 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, երբ երկնաքարը կհայտնվի Երկրից ուսումնասիրելու համար հարմար դիրքում: