Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմը' «Ուոլ սթրիթի գայլը», գեղարվեստական կինոնկարների շարքում ռեկորդ է սահմանել հնչող«fuck» բառի քանակով: 179 րոպեի ընթացքում այդ հայհոյանքը լսվում է 506 անգամ:
Մինչ այս առաջնությունը գրեթե 15 տարի Սփայք Լիի «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմինն էր, որում «fuck»-ը արտաբերում են 435 անգամ: Դերասանների խոսքում հայոյական բառի քանակով առաջատարների եռյակը եզրափակում է Գերի Օլդմանի «Կուլ չտալ» ռեժիսորական և սցենարական դեբյուտը. 428 «fuck»,-գրում է kinoashkharh.am -ը: