Մինչ դու նախապատրաստվում էիր Ամանորին, ես շարունակում էի հարցուփորձ անել հայտնիներին: ESem.am-ը կազմել է տոնական բլից հարցեր, որոնք այս անգամ բաժին հասան երգչուհի Անի Քրիստիին:
Սիրում եմ Ամանորը, որովհետև այն նոր հույզերի և սպասումների սկիզբ է:
Չեմ սիրում Ամանորը, որովհետև… չեմ սիրում չկա:) Սիրում եմ, այն էլ շատ:
Ամանորի գիշերը իրարանցում է. նոր զգեստներ, տոնական սեղան, հաճելի դեմքերով հեռուստացույց :)
Առաջինը շնորհավորում եմ ընտանիքիս անդամներին: Ապահովության համար մի քանի ժամ առաջ եմ շնորհավորում, քանի որ կապերը շատ ծանրաբեռնված են լինում:
Տարվա մեջ միակ անգամ հանդիպում եմ վերացական իմ երազներին, իմ Ձմեռ պապիկին:)
Ամանորն ինձ համար գունավոր երազ է, որն իրական է:
Ամանորին միշտ բարձր տրամադրություն և ժպիտներ կան, էլ չեմ խոսում նվերների մասին:)
Շարունակությունը՝ այստեղ: