Tert.am-ը գրում է

 

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը «մենեջմենթը գյուղատնտեսության ոլորտում» մասնագիտության 10-շաբաթյա դասընթացներ կանցնի Քեմբրիջի համալսարանի մասնաճյուղերից մեկում, հայտնում է Lenta.ru-ն:

Կրթական ծրագրի շրջանակում Ուիլյամը յուրաքանչյուր շաբաթ 18-20 ժամ դասախոսություններ և սեմինարներ կունենա: Արքայազնը կսկսի իր դասերը 2014թ. հունվարին և կավարտի մարտի կեսերին: Այդ ընթացքում նա կտեղափոխվի Քեմբրիջ:

Ուսումը թույլ կտա Ուիլյամին ավելի լավ ղեկավարել Կորնուոլ կոմսությունը, որը ժառանգություն կստանա իր հորից' արքայազն Չարլզից: