Life.panorama.am-ը գրում է.
Բրիտանիայում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է կատարյալ լոգանքի համար լավագույն ժամանակը, ջրի ջերմությունը։ Այսպես, լոգանքը պետք է տևի 27 րոպե և 12 վայրկյան, ջրի ջերմությունը պետք է լինի 39 աստիճան տաքություն և ուղեկցվի Ադելի հիթային երգերից մեկով։
Հետազոտության համաձայն, լոգանքի ժամանակ շատերը հանգստանալու փոխարեն իրականացնում են իրենց առօրյա գործերը։ 20 տոկոսը նախընտրում է լոգանքի ժամանակ ստուգել իրենց հաղորդագրությունները հեռախոսով կամ այլ գաջետներով։ 5-ից մեկը լոգանքի ժամանակ սոցիալական ցանցերում է շփվում։
28 տոկոսը նախընտրում է լոգանքի ժամանակ զանգահարել ընկերներին, մտերիմներին։ 22 տոկոսը լոգանքի ժամանակ օգտագործում է ալկոհոլային խմիչք։