Դերասանուհի Սոնա Մուրադյանի' որպես հաղորդավարուհի ներկայանալու մասին ESem.am-ը պատմել է: Այս օրերին բացի ամանորյա նկարահանումները, Սոնան շարունակում է իր աշխատանքը Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղում է մանկական «Խեղկատակի ուրախ հեքիաթը» ներկայացման մեջ:

 

Հենց այս զբաղվածության պատճառով էլ դերասանուհին դեռևս չի հասցրել տոնածառ զարդարել: «Մոտ օրերս անպայման տոնածառ կդնեմ: Ինձ մոտ ամեն տարի տարբեր է ստացվում տան զարդարանքն ու տոնածառ դնելը: Կա՛մ եղևնու ճյուղ եմ զարդարում, կա՛մ տոնածառ եմ դնում»,-ասաց Սոնան, ում խոսքերով' այս տարի մտադրված է փոքրիկ տոնածառով անկյուն պատրաստել: «Շատ եմ սիրում Ձնեմարդու տեսքով խաղալիքներ, որոնք էլ իմ տոնական զարդարանքի անբաժանելի մասն են կազմում»,-հավելեց Սոնան, ով նախորդ տարի Սուրբ Ծննդյան օրերն անցկացրել է Ֆրանսիայում և Հոլանդիայում: Կոնկրետ Սուրբ Ծննդյան օրը եղել է Փարիզի եկեղեցիներից մեկում: Ըստ նրա' նման գեղեցիկ տեսարան իր կյանքում չէր տեսել: «Ամանորին արդեն Հոլանդիայում էի' մորաքրոջս տանը: Շատ խելառ տոն ունեցա: Հունվարի 1-ի առավոտյան 9-ին այնպիսի հրավառություն եղավ, որ ինձ թվաց Բեռլինը ռմբակոծում է Ամստերդամը:) Հասկացա, որ նրանց Ամանորը հրավառություն անելով ու փողոցում շամպայն խմելով է անցնում»,-տպավորությունների մասին խոսելիս նշեց նա:

 

Շարունակությունը՝ այստեղ: