Life.panorama.am-ը գրում է.
Մտածեք՝ ինչու՞ բղավել երեխայի վրա: Արդյո՞ք ձեր բարձր ձայնը, նախատումները և սպառնալիքները որևէ դաստիարակչական ազդեցություն են թողնում երեխայի վրա: Դժվար թե, սակայն միշտ չէ, որ ծնողները կարողանում են զսպվածություն ցուցաբերել:
Նախզգուշացում և բղավոց
Ինչքան էլ, որ դժվար լինի, զսպեք ձեզ և փորձեք երեխային զգուշացնել, որ նրա վրա զայրանալու եք: Փորձեք, և գուցե երեխան դադարի անել այն, ինչ ձեզ զայրացնում է:
Նախազգուշացման համար ընտրեք ձեր «ծիսական» բառերը: Գուցե նրանք ծիծաղելի և անհեթեթ թվան, բայց երեխային կհուշեն, որ չարություն չանի:
Զայրույթի ժամանակ խոսեք ձեր, այլ ոչ թե երեխայի մասին: Փորձեք նրան հասկացնել, թե ինչ եք զգում, այլ ոչ թե՝ ով է մեղավոր:
Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք կշտամբել երեխային, ընտրեք հատուկ բառը, այլ ոչ թե նրան հիմար, ապուշ, կամ այլ բառերով կոչեք:
Եռման կետ
Եթե հասել եք ձեր եռման կետին, սկսեք շերեփով թակել թավաները կամ կաթսաները: Դա կլինի ոչ միայն զգուշացում երեխային, այլև թույլ կտա խուսափել թշնամական և բացասական հույզերից:
Հոգեբանները վստահ են, որ երեխային նեղացնելու վտանգը միշտ էլ առկա է: Հիշեք՝ ձեր բառերը և սպառնալիքները երեխան որպես ճշմարտություն կընդունի: Այդ իսկ պատճառով, եթե զայրացել եք, բղավեք կամ ճչացեք: Զայրույթի արտահայտման նման ձևն ավելի մարդկային է:
Եթե ուզում եք փոքրիկին հասկացնել, որ ցանկանում եք նրան քոթակել, մի բղավեք այդ մասին: Դեմքի վախ ներշնչող ծամածռություն արեք և փորձեք շշուկով հանդիմանել:
Գնացեք այլ սենյակ և փորձեք ձեր զայրույթը բառերի միջոցով փոխանցել պահարանին, սեղանին կամ աթոռին:
Հիշեք, թե քանի անգամ եք կարողացել զսպել զայրույթը, հոգնածությունը, նյարդայնությունը միայնակ մնալու, աշխատանիքց հեռացված լինելու, սխալ ընկալվելու պատճառով: Հիմա էլ զսպեք սիրո պատճառով:
Իսկ եթե արդեն հանգստացել եք և չեք ցանկանում բղավել, համբուրեք փոքրիկին, և ամեն ինչ հոյակապ կլինի: