Tert.am-ը գրում է.

 

Ամերիկացի լոսանկարիչ Ջեսոն Հոքսը թեմատիկ այգիներ հաճախելիս այլ տեսանկյունից է դիտարկում բարձրության մասին սահմանափակումները: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ վերջինս թեմատիկ այգիների գեղեցկությունը պատկերում է 300 մետր բարձրությունից՝ ուղղաթիռով թռչելիս:

Օդային ֆոտոշարքի վերջին նախագիծը լուսանկարիչն իրականացրել է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում՝ պատկերելով Disney-ի հրաշքների աշխարհը՝ Դոկտոր Սյուզի ատրակցիոնից մինչև Universal Studios անիմացիոն կինոկենտրոնը:

Ըստ լուսանկարչի՝ ցանկացած այգի գեղեցիկ է յուրովի, սակայն դրանց տեսքը վերևից յուրահատուկ է, այն նման է մի այլ աշխարհի՝ վառ գույներով և տարօրինակ կերպարանքներով:

 

Լուսանկարը՝ այստեղ: