Tert.am-ը գրում է.

 

Կանադացի Իզաբել Գոֆմանը և Սթիվեն Ուոթսոնն ստեղծել են փոխանցովի սարք, որը միանում է բջջային հեռախոսին և տեղեկություններ տալիս ցանկացած ուտելիքի մասին՝ սկանավորելով դրա բաղադրությունը: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:

Սարքը կարող է տեղեկություններ տրամադրել ուտելիքի սննդարարության, քիմիական բաղադրության, բաղադրիչների և կալորիականության մասին: Սարքը կարող է սկանավորել ուտելիքը նույնիսկ՝ փաթեթավորված ժամանակ, ինչը հարմարավետ է դարձնում դրա օգտագործումը խանութներում և սուպերմարկետներում:

Իզաբել Գոֆմանն այս սարքն ստեղծել է իր աղջկա սննդային ալերգիայի դեմ պայքարելու համար, սակայն արտադրողները գտնում են, որ սարքը կարող է օգտակար լինել նաև նիհարել ցանկացողների և իրենց սննդակարգին մանրամասն հետևող մարդկանց համար:

Սարքի առաջին օրինակները վաճառքում կհայտնվեն 2014 թվականին: