Իսկ դուք գիտե՞ք, որ վարսակի շիլան աղիքների համար սկրաբ է: Ամեն օր օգտագործելով վարսակ դուք մեկընդմիշտ կմոռանաք աղեստամոքսային և մարսողական խնդիրների մասին:

Ներկայացնում ենք վարսակի սկրաբի յուրօրինակ բաղադրատոմս աղիքների համար.

Բաղադրություն.

5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ,

5 ճաշի գդալ ջուր, 1 ճաշի գդալ կաթ (կամ 1 թեյի գդալ սերուցք),

1 թեյի գդալ մեղր,

5 ընկույզ (հունական, պնդուկ, նուշ )

Պատրաստման և օգտագործման եղանակները.

Վարսակի վրա գիշերը կամ առավոտյան լցրեք եռացրած ջուր, թողեք 20 րոպե սառչի: Ավելացրեք կաթը, մեղրը և ընկույզը: Խառնեք և ստացվածը կերեք' մանրակրկիտ ծամելով:

Առաջիկա 3 ժամվա ընթացքում ցանկալի է ոչինչ չուտել և չխմել, անգամ' ջուր: Ընդամենը 2 շաբաթից կզգաք, թե ինչպես են թարմացել ձեր դեմքը, եղունգներն ու մազերը:

 

Աղբյուր' LADYNEWS.am