Երգիչ Կարեն Բոքսյանը ծնվել է Թբիլիսիում, որոշ ժամանակ ապրել Հայաստանում, այնուհետեւ տեղափոխվել Մոսկվա, իսկ ավելի ուշ' Միացյալ Նահանգներ: Նա մինչ օրս թողարկել է 4 ձայնասկավառակ, “Armenian music Awards”-ում նրա “Մամա” երգի տեսահոլովակը հաղթող է ճանաչվել “Լավագույն տեսահոլովակ” անվանակարգում, սիրում է սպորտ, շփվել եւ ստեղծագործել:): Ահա այսպիսին է Կարենը, որի հետ էլ զրուցել է BRAVO.am-ը:

 

Սերս երաժշտության հանդեպ շատ մեծ է եղել վաղ տարիքից. մանկապարտեզում մասնակցում էի երաժշտական ամենատարբեր միջոցառումների, ելույթ էի ունենում մանկապատանեկան երգչախմբում, նվագում էի… 6 տարեկանից սկսեցի դաշնամուրի դասերի հաճախել, այնուհետեւ ընտանիքս տեղափոխվեց Մոսկվա, եւ երաժշտական մասնագիտական կրթությունս շարունակեցի այնտեղի երաժշտական դպրոցներից մեկում, հետագայում' Մոսկվայի երաժշտական պետական ուսումնարանի հարվածային գործիքների բաժնում' Գենադի Բուտովի դասարանում:

Միացյալ Նահանգերում հայտնվեցի ուսումս շարունակելու նպատակով: 1996 թվականին Կալիֆորնիայի “Northrige” համալսարանի պրոֆեսորը, լսելով ձայնագրություններիցս մեկը եւ գնահատելով մասնագիտական պատրաստվածությունս, հրավիրեց հմտություններս զարգացնելու:

 

Շարունակությունը՝ այստեղ: