«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից ստացած վնասվածքի հետեւանքով հայտնվել է անվասայլակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Կարեն Մկրտչյանը:

 

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրեն նորմալ է զգում, սակայն ոտքերը չեն աշխատում: «Իմ դեմքին են խփել, բայց այնտեղ մի 10-15 րոպե ուշագնաց եմ մնացել էս ցրտին, դրա համար ոտքերիս մկանները չեն աշխատում հիմա: Չեմ կարողանում քայլել, սայլակի վրա եմ»,-ասաց դերասանը՝ հավելելով, որ ռենտգեն հետազոտությունը որեւէ բան ցույց չի տալիս, ըստ երեւույթին՝ ցրտահարության պատճառով չեն աշխատում ոտքերը:

 

Նա պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան շքամուտքում, երբ թատրոնից տուն էր վերադառնում: Կարեն Մկրտչյանին չի հաջողվել տեսնել՝ իրեն հետեւել են, թե ոչ, քանի հոգի են եղել, քանի որ մութ էր:

 

Մանրամասները' NEWS.am-ում: