Oրեր առաջ տեղի ունեցած ավտովթարի լուրը, ինչի արդյունքում հոսպիտալացվել էր երգչուհի Շուշան Պետրոսյանը, իրարանցում առաջացրեց հեռուստադիտողիների շրջանակներում:

Հայ հեռուստադիտողին հատկապես հետաքրքիր էր, թե արդյո՞ք երգչուհու հետ կատարվածը որոշակի ազդեցություն կունենա նաև « Հայաստանի ձայնը » նախագծի եզրափակիչ փուլի վրա:

Այսքան քննարկվող թեմայի պարզաբանումը ArmStar.am-ին թղթակցին տվեց «Հայաստանի ձայնը» նախագծի գործադիր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:

Հաշվի առնելով երգչուհու առողջական վիճակը՝ արդյո՞ք կիրակի օրը տեղի կունենա նախագծի եզրափակիչ փուլը

Այո՛, « Հայաստանի ձայնի»-ի եզրափակիչը կայանալու է, չի հետաձգվել և հեռուսատդիտողները կարող են միանալ Արմենիա TV–ին դեկտեմբերի 28-ին, ժամը 22:00 –ին : Բոլորս առողջություն ենք մաղթում և աղոթում ենք, որ Շուշան Պետրոսյանն առողջանա, քանի որ կներկայանա ինքը եզրափակչին, թե ոչ, կախված է միայն դրանից:

 

Եթե անգամ երգչուհին ի վիճակի չլինի ներկայանալ այդ օրը, միևնույնն է եզրափակիչը կկայանա՞

Այո՛, միանշանակ կայանալու է

 

Շարունակությունը` այստեղ: