Life.panorama.am-ը գրում է.

 

Օճառի արտադրությամբ զբաղվող խոշորագույն Քոլգեյթ-Փալմոլիվ ընկերության նախագահ Ե. Լիթլը նախկինում օճառավաճառ էր։ Նա միշտ խնդրում էր իր գնորդներին, որ իրեն քննադատեն։ Երբ նա սկսել էր օճառ վաճառել, պատվերների թիվը շատ ցածր էր։ Նա վախենում էր, որ աշխատանքը կկորցնի։

Բայց քանի որ գիտեր, որ օճառը լավորակ է, իսկ գինն ընդունելի, ապա որոշեց, որ մեղավորը ինքն է։ Երբ նրան չէր հաջողվում օճառի խմբաքանակը վաճառել, նա քայլում էր փողոցով' փորձելով հասկանալ դրա պատճառը։ Երբեմն նա վերադառնում էր գնում չկատարած հաճախորդի մոտ ու հարցնում. «Ես եկել եմ ոչ թե կրկին ապրանք առաջարկելու, այլ խորհուրդ կամ քննադատություն լսեմ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է իմ սխալը, երբ մի քանի րոպե առաջ եկա ու օճառ առաջարկեցի ձեզ։ Դուք ինձնից շատ ավելի փորձառու եք ու հաջողակ։ Խնդրում եմ անկեղծորեն ասեք ձեր դիտողությունները»։

Դրա շնորհիվ նա մտերմացավ այդ մարդկանցից շատերի հետ և օգտակար խորհուրդներ ստացավ։