Mari Love-ը գրում է.

 

Մի ամաչեք ձեր կառուցվածքից. այն, ինչ Աստված ձեզ տվել է, գեղեցիկ է: Իսկ դա նշանակում է, որ պետք է ընդգծեք դա: Կարևորը դա գրագետ և ճաշակով անելն է:

Գլխարկն ի վիճակի է կնոջը պատել այն խորհրդավորությամբ, որի կարիքը նա այդքան ունի:

Գեղեցիկ և որակյալ ներքնազգեստը կնոջ զգեստապահարանի կարևոր բաղկացուցիչ մասն է:

Ձեր կերպարում պետք է ինչ-որ մի այնպիսի բան լինի, որ ձեր այցեքարտը կհամարվի: Ինչ-որ այնպիսի բան, որ կբացականչի ձեր մասին:

Ամուսնալուծությունների պատճառը հաճախ քարտուղարուհիների հետ նախաճաշն է, սակայն ավելի հաճախ' չխնամված կնոջ հետ նախաճաշը:

Դարչնագույնը վտանգավոր գույն է: Այդ գույնի հագուստ ընտրելիս նախապատվություն տվեք շոկոլադի ամենավառ երանգներին:

Եթե շատ տնտեսող եք, գնեք շատ թանկ իր. էժանագին բաներ մի գնեք:

Գնումների գնալիս մի տարեք ձեր սիրելիներին ու ամուսիններին: Տղամարդիկ չեն սիրում նման բաներ, և հավանականությունը, որ կգնեք այն, ինչ պետք չի, շատ մեծ է:

Ուգգիները ո՛չ գեղեցկություն են ավելացնում, ո՛չ կանացիություն, ո՛չ էլ առանձնակի հարմար են:

Վառ կանաչ գույնը շատ է սազում դարչնագույն կամ կանաչ մազերով թխահեր աղջիկներին:

Կիպ սպիտակ տաբատ կարող են կրել միայն աղջիկները, ովքեր սեփական ոտքերի հետ կապված բարդույթներ չունեն:

Եթե տնից դուրս եք եկել այնպիսի հագուստով, որ վստահ չեք, որ այն ձեզ սազում է, այնպիսի տեսք ընդունեք, որ մի վայրկյան անգամ չեք կասկածում, որ հագնվել եք նորաձևության վերջին ճիչով:

Աղերսում եմ բոլոր կանանց հրաժարվել կապրիներից, որովհետև այդ տաբատները ոչ միայն չեն գեղեցկացնում ձեր կազմվածքը, այլ նաև փչացնում են այն:

Վարդագույն փափուկ սպորտային համազգեստները նույնքան վատ սովորություն են, որքան թխվածքի անզուսպ խժռումը:

Ձեր ոճի մասին պետք է խոսեն, այն պետք է հետաքրքիր լինի. խուսափեք ձանձրույթից և միատեսակությունից:

Եթե հայելու մեջ նայելիս կինը ցանկանում է պարել, ապա նա հիասքանչ տեսք ունի:

Եթե ցանկանում եք, որ ձեր տղամարդը միշտ հիանա ձեզնով, ապա պետք է աշխատեք ձեր վրա: Տղամարդիկ գնահատում են գեղեցիկ և խնամված կանանց, իսկ այդպիսի կին լինելը մեծ, սակայն հաճելի աշխատանք է:

Էպատաժը հետաքրքիր է, եթե այն պրոֆեսիոնալ է:

Ձեր ոճը պետք է օգնի ձեզ ապրել, նպատակների հասնել, լավ զգալ:

Շատ կանանց, ցավոք, իրենց հագուստը միայն մտահոգում է:

Կինը պետք է աշխատի. կարևոր չէ, թե ինչ: Նա կարող է և տնային տնտեսուհի լինել, սակայն դրան պրոֆեսիոնալի պես մոտենալ: Դա անհրաժեշտ է, որպեսզի կինն իրեն լիարժեք զգա: Ինչպես տնային տնտեսուհիները, այնպես էլ աշխատող կանայք պետք է խնամված տեսք ունենան: Եթե տանն եք՝ դա չի նշանակում, որ կարող եք կարկատաններով ու մաշված հագուստով լինել:

Եղունգների ագրեսիվ դիզայնը նորաձև չէ. այն տգեղ է:

Ցածր գոտկատեղով ջինսերը կարճեցնում են մարմինն ու մեծացնում կոնքերը:

Մազերի գույնը պետք է բնական լինի և ներդաշնակ հոնքերի գույնի հետ:

Մորթյա ժիլետն արդեն մի սեզոն չէ, որ խելքահան է անում Եվրոպայի նորաձևության հետևողներին. այն իսկապես նորաձև է:

Մի վախեցեք փորձարկումներ անել վարսահարդարման հետ:

Որպես կանոն վառ դիմահարդարումը պաշտպանություն է շրջակա աշխարհից. դիմակ, որի տակ մարդ փորձում է թաքցնել իր իրական եսը:

Եթե երևացող տեղում դաջվածք ունեք, ապա պետք է հետևեք, որ հագուստը ճիշտ համադրված լինի դրա հետ:

Տղամարդիկ շատ են սիրում կարճ շրջազգեստով և բարձրակրունկ կոշիկներով կանանց, սակայն հենց ամուսնանում են նրանց հետ, որքան հնարավոր է երկարացնում են նրանց կիսաշրջազգեստներն ու կարճացնում են նրանց բարձրակրունկները: