Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն արդեն վաղուց զարդարել է տոնական եղևնին և սպասում է Ամանորին: «Այս տարի Ամանորը յուրահատուկ է լինելու, քանի որ որդիս արդեն մեզ հետ է և տոնը կրկնակի է»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Հռիփսիմեն:

Ավանդապահ ընտանիքը կարևորում է Նոր տարին տանը դիմավորելը: «Սա ընտանեկան տոն է և պետք է տանը դիմավորել: Ինչպես մյուս տարիներին, այս տարի էլ Նոր տարին կդիմավորեմ տանը' ամուսնուս ու փոքրիկիս հետ,- ասաց ծանրամարտիկը և հավելեց, որ գոհ է անցնող' Օձի տարուց: - Այս տարի է ծնվել նաև որդիս: Իսկ գալիք' Ձիու տարում ցանկանում եմ, որ իրականանան բոլորի երազանքները»:

 

Շարունակությունը` այստեղ: