Tert.am-ը գրում է.
Սիրիայում պատերազմի պատճառով 3 ամիս առաջ հեռացած և Ադանա քաղաքում հաստատված 17-ամյա սիրիացի փախստականն անհետ կորած եղբորը 6 ամիս անց տեսնելով ուրախությունից կաթված է ստացել, գրում է թուրքական Star պարբերականը։
Սիրիայի Հալեպ քաղաքում բնակված Էյմեն Աքիլն ընտանիքի հետ 3 ամիս առաջ տեղափոխվել էր Թուրքիա, սիրահարվել տանտիրոջ որդուն և ամուսնացել։
Աղջիկը կարոտել է եղբորը և ցանկացել տեսնել նրան։ Իսկ երբ փրկվելով Հալեպից Թուրքիա հասած եղբայրը զանգել է հարազատներին, խնդրել է քրոջը տեղյակ չպահել այդ մասին, որպեսզի նրան անակնկալ անի։
Երեկոյան դռան առջև կանգնած եղբորը տեսնող քույրը գրկել է նրան, ինչից հետո առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Անմիջապես հիվանդանոց տեղափոխված աղջկա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մահացել է սրտի կաթվածից։