Tert.am-ը գրում է.
Շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած Սանտա Կլաուսը 2 միլիարդից ավելի նվեր է բաժանել երեխաներին, հաղորդում է Հյուսիսամերիկյան մայրցամաքի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը, որն ավանդաբար հետևում է նրա տեղաշարժին, գրում է Interfax.ru-ն:
Սանտա Կլաուսն արդեն այցելել է Չինաստան, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Մալայզիա, Թաիլանդ, Ավստրալիա, Հնդկաստան, Նեպալ և Բանգլադեշ:
Բացի այդ, Սանտա Կլաուսն այցելել է Անտարկտիդա, որտեղ եղել է ամերիկյան «ՄակՄուրդո» կայանում:
Սանտա Կլաուսի և նվերներով սահնակը տանող Ռուդոլֆ եղնիկի տեղաշարժին հետևում են մոտ 50 ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք տեղադրված են ԱՄՆ-ի և Կանադայի տարբեր շրջաններում:
Շարունակությունը' այստեղ: