Tert.am-ը գրում է.
McDonald’s ընկերության ղեկավարությունը իր աշխատակիցներին խորհուրդ է տվել չուտել չափից շատ համբուրգերներ և ֆրի-կարտոֆիլներ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով NBS-ին:
Ավելի առողջարար սնունդ օգտագործելու կոչը հայտնվել էր McDonald’s-ի կայքում: Ընկերությունում նշել են, որ չնայած նրան, որ արագ սննդի ռեստորաններում մատակարարվող ուտելիքը շատ հարմարավետ է և տնտեսող, սակայն նրանում առկա են շատ կալորիաներ, յուղեր, շաքար և աղ, որոնց օգտագործումը կարող է հասցնել ճարպակալման:
Բացի այդ, կայքում հայտնվել են լուսանկարներ, որոնք ապացուցում են սննդի օգտակարությունը, որը առաջարկվում է McDonald’s-ի հիմնական մրցակիցը՝ Subway-ը: