Tert.am-ը գրում է.
Մեքսիկայի Խալիսկո նահանգի առողջապահության նախարարությունը հրապարակել է տոնական օրերին ավելորդ քաշի դեմ պայքարելու հատուկ խորհուրդների ցուցակ։ Այդ օրերին միջին հաշվարկով մեքսիկացիները ձեռք են բերում 3-5 կգ ավելորդ քաշ, գրում է РИА Новости-ն։
Ավելորդ քաշի պատճառն առատ սեղաններն են, ինչպես նաև երկարատև արձակուրդները։
Ընդ որում՝ հենց Սուրբ Ծննդյան շաբաթվա ընթացքում է լինում հիմնական «հարվածն» օրգանիզմին, երբ մարդիկ սկսում են չափազանց շատ ուտել։
Բժիշկները խորհուրդ են տալիս մեքսիկացիներին Սուրբ Ծննդյան ընթրիքից առաջ շատ մրգեր ուտել, որպեսզի հիմնական ուտեստների մատուցման պահին շատ քաղցած չլինեն։ Պետք է օգտագործել զեյթունի ձեթ և լայմի հյութ, ինչպես նաև խուսափել ծանր սոուսներից և ալկոհոլի չափազանց մեծ քանակությամբ կիրառումից։