Նրա աստեղային ժամը 1941թ. դեկտեմբերի 30-ն էր, երբ Կանադայի Համայնքների պալատում ելույթից հետո լուսանկարեց Ուինսթոն Չերչիլին:
Այս իրադարձությունից հետո Յուսուֆ Քարշն այլևս ստիպված չէր աշխատանք գտնել: Աշխատանքն «ինքն էր գտնում» Քարշին: Բրիտանացի հայտնի ֆելդմարշալ Մոնտգոմերի խոսքերով «Այդ ժամանակ բոլորն ուզում էին լինել ՔԱՐՇԵԴ (լուսանկարված Քարշի կողմից»): Լուսանկարչի մոտ ուղղակի իմաստով չէր դադարում լուսանկարվողների թիվը.նա նկարում էր թագավորների ու նախագահների, Հռոմի պապերին ու տիեզերագնացների, գիտնականների ու բժիշկների, նկարիչների ու գրողների, դերասանների ու երաժիշտների: «International Who’s Who» (2000)- վարկածով 20-րդ դարի Աշխարհի 100 ամենահայտնի մարդկանցից 51-ին նա լուսանկարել էր, որոնց շարքերում էին Ալբերտ Էյնշտեյնը, Պաբլո Պիկասսոն, Խուան Միրոն, Ալբերտո Ջակոմետտին, Ֆիդել Կաստրոն, Ջոն Քենեդին, Նիկիտա Խրուշչյովը, Միխայիլ Գարբոչյովը, Հովհաննես Պողոս 2-րդ պապը, Յուրի Գագարինը, Էռնեստ Հեմենգուեյը, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտը, Սոմերսեթ Մոեմը, Ալբեր Քամյուն, Ժան Կոկտոն և այլոք:
Յուսուֆ Քարշը (Հովսեփ Նաքաշյան) ծնվել է 1908 թ. դեկտեմբերի 23-ին, Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում: 14 տարեկանում ընտանիքի հետ գաղթել է Սիրիա: 1924թ. տեղափոխվել է Կանադա' բնակվելու հորեղբոր' Քվեբեկում բավական հայտնի լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանի մոտ: Մի քանի տարի սովորել է Քվեբեկի տարրական դպրոցներից մեկում և հորեղբորն օգնել ստուդիայում: 1928-32թթ սովորել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Ջոն Գարոյի ստուդիայում: Օտտավայում' կառավարության նստավայի հարևանությամբ, հիմնել է իր սեփական ստուդիան:
1992թ. գրել է «Ամերիկայի ամենահայտնի 73 կանայք և տղամարդիկ» գիրքը, բնականաբար' իրենց լուսանկարներով: 2000թ. «Ով ով է» հայտնի պարբերականը նրան ընդգրկել է աշխարհում ամենահայտնի 100 մարդկանց ցանկում, ընդ որում, Քարշը այդ 100 հոգուց 51-ին լուսանկարել էր: Մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, Բոստոնում, որտեղ ապրել է կյանքի վերջին տարիներին: