Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր' Արմեն Սարգսյանի դստեր' Նոնայի հարսանյաց հանդեսին ESem.am-ն անդրադարձել է: Թեև Նոնան աստղերի շարքին չի դասվում, նրա մասին հրապարակումները միշտ արժանանում են հասարակության հետաքրքրությանն ու դրական արձագանքին: Թատերական ինստիտուտի ուսանողուհին օրերս ռեստորանային համալիրներից մեկում հավաքել էր ընտանիքի անդամներին, մոտ հարազատներին ու ընկերներին' տոնելու ծննդյան 22-րդ տարեդարձը:

Ամուսնացած կնոջ կարգավիճակում առաջին անգամ ծննդյան օրը նշող Նոնային առաջինը շնորհավորել են ամուսինը' Գրիգորն ու ծնողները, այնուհետև Գերմանիայում բնակվող մտերիմ ընկերուհին: «Առաջին անգամ էի Գրիգորի հետ նշում ծննդյանս օրը, ինչը շատ հաճելի էր: Նրանից ու ծնողներիցս բացի շատերն են շնորհավորել ինձ: Շատ հաճելի էր անկեղծ և յուրօրինակ բարեմաղթանքներ լսելը»,- նշեց Նոնան, ով հարսանիքից հետո տրամադրված չի եղել մեծ խնջույք կազմակերպել, այդ իսկ պատճառով երեկույթին ներկա են եղել միայն մտերիմ մարդիկ:

 

Շարունակությունը՝ այստեղ: