Life.panorama.am-ը գրում է.
Ձմեռային արձակուրդների սիրահարները, որպես կանոն, նախընտրում են գնալ այնտեղ, որտեղ միշտ ամառ է, իհարկե, եթե դուք դահուկի և սահնակի սիրահար չեք: Ձմեռային արձակուրդների անցկացման վայրը ճիշտ ընտրելու համար պետք է հաշվի առնել նաև, թե որ ամսին ենք մեկնում հանգստանալու: Դեկտեմբերին պետք է առնձնացնել երկու փուլ'ամսվա սկիզբ և ամանորյա ժամանակահատված: Ամսվա սկզբում տուրիստական գործակալությունները միշտ զգալի զեղչեր են առաջարկում Բալի կղզում, Թաիլանդում և Եգիպտոսում հանգստանալու համար: Այստեղ դուք կարող եք վայելել ծովն ու լողափները:
Դեկտեմբերին հանգստի համար շատ լավ շրջան է սկսվում Լաոսում, Վիետնամում և Հնդկաստանում, հատկապես' էկզոտիկ զբեսաշրջության համար:
Հունվարին հաճելի հանգիստ կարելի է անցկացնել Բանգլադեշում, տարվա մյուս եղանակներին այնտեղ շատ խոնավ է: Չեն հիասթափվի նաև նրանք, ով այդ ամսին կայցելի Մալազիան, Շրի-Լանկան և Ինդենոզիան: Հարավային Պակիստանում ու Եթովպիայում ամռանն անտանելի շոգ է, սակայն ձմռանն անասելի հաճելի եղանակ է: Կարելի է նաև բավականին հեռու գնալ' Լատինական Ամերիկա, Կուբա, Հարավային Աֆրիկա, նման տուրիստական փաթեթները բավականին թանկ արժեն, սակայն լիովին արդարացնում են իրենց գինը:
Շարունակությունը` այստեղ: