Tert.am-ը գրում է. Նյու Յորքի քաղաքային խորհուրդն արգելել է էլեկտրոնային ծխախոտի օգտագործումն այն վայրերում (բարեր, ռեստորաններ, քաղաքային զբոսայգիներ), որտեղ առանց այդ էլ արգելված է ծխել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:

Մասնագետների մեծ մասը համաձայն է, որ էլեկտրոնային ծխախոտը սովորականից ավելի անվնաս է, սակայն կարծիք կա, որ դրանց դեպքում ևս ծխողը կախվածություն է ձեռք բերում նիկոտինից:

ԱՄՆ-ում մինչ այս մի քանի նահանգներ' Նյու Ջերսին, Արկանզասը, Յուտան, Հյուսիսային Դակոտան, արգելել էին էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում: Նյու Յորքում, սակայն, դա արգելվել է նաև այն պատճառով, որ էլեկտրոնային ծխախոտ ծխելը կարող է առհասարակ ծխելու թույլատրված լինելու թյուր պատկեր ստեղծել:

Շարունակությունը՝ այստեղ: