Life.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման People ամսագրին տված հացազրույցում խոստովանել է, որ իր համար հեշտ չէ միակ տղամարդը լինել ընտանիքում: Նրա խոսքով՝ տանն իրեն շրջապատում են «քմահաճ, ուժեղ ու բարձրահասակ կանայք»՝ կինը՝ Միշելը, և երկու դստրերը՝ 15-ամյա Մալյան և 12-ամյա Սաշան:
«Երբ նրանք միասին հավաքվում են, կարող կատակներ անել ինձ հետ օրինակ, թե որքան բարձր եմ խոսում կամ ինչպես եմ հագնվում»,- նշել է Օբաման:
Իր հերթին, Միշել Օբաման պատմել է, որ առաջ Մալյան չէր ցանկանում հոր հետ ծանոթացնել իր ընկերներին:
«Երբեմն Բարաքը կարող է լինել փոքր-ինչ պաշտոնական՝ երեխաներին հարցուփորձ անել դպրոցի, իրենց հետաքրքրությունների մասին: Եվ Մալյան վախենում էր, որ դա դուր չի գա իր ընկերներին»,- նշել է առաջին տիկինը: