Life.panorama.am-ը գրում է.

 

Փորձագետներն ուսումնասիրել են «Ֆորսաժ» ֆիլմաշարի հայտնի դերասան Փոլ Ուոքերի և նրա ընկերոջ Ռոջեր Ռոդասի ավտովթարի ենթարկված ավտոմեքենայի մասերը:

Փորձագետները պաշտոնապես հայտարարել են, որ մինչ ավտովթարը ավտոմեքենան ոչ մի խնդիր չի ունեցել, որը կարող էր ավտովթարի պատճառ դառնալ:

Նրանք նաև բացառել են այնպիսի պատճառներ, ինչպիսիք են ասֆալտի ոչ հարթ լինելը: Ըստ փորձագետների' միակ պատճառը կարող է լինել արագության գերազանցումը:

Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող Սանտա Կլարա վայրում: Ուոքերը պատրաստվում էր մասնակցել ավտոշոուի, որից հավաքված գումարը փոխանցվելու էր Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին:

Դերասանը, ով շատերին հայտնի է Բրայան Օ՛Կոնորի կերպարով, 40 տարեկան էր: