Աղբյուր' LADYNEWS.am

 

Այս խմիչքը ոչ միայն թույլ կտա ձեզ կորցնել ավելորդ քաշը, այլև ավելորդություններից կմաքրի աղիքները՝ լավացնելով նյութափոխանակությունը:

Բաղադրությունն ու պատրաստման եղանակը.

Այս մաքրող հեղուկի պատրաստման համար պետք է վերցնել մի բուռ «Հերկուլես» վարսակի փաթիլներ, սև սալոր և խոշոր քերած հում բազուկ: Այդ ամենի վրա ավելացնել 2 լիտր եռացված ջուր և մարմանդ կկրակի վրա եփել 15 րոպե: Ստացվում է դունդողանման զանգված, որը պետք է քամել և քնից 2 ժամ առաջ խմել որքան կարող եք: Ցանկալի է, որ այդ ընթացքում լյարդի հատվածում ջեռակ դնեք:

Խմիչքի նստվածքն առավոտյան պետք է ուտել նախաճաշի փոխարեն:

Ցանկալի է շաբաթական մեկ անգամ կազմակերպել բեռնաթափման օր, որի ընթացքում խմել միայն այս խմիչքը: