Life.panorama.am-ը գրում է.
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վիտամինները ոչ միայն օգուտ չեն տալիս առողջությանը, այլև որոշ դեպքերում այն ուղղակի կարող է վնասակար լինել։
Այս զարմանալի հետազոտության վրա աշխատել են 5 բժիշկներ, ովքեր զբաղվում են վիտամինների և սննդային հավելումների ուսումնասիրությամբ։ Մեկ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վիտամինները դրական ազդեցություն չեն ունենում մահացության, սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի դեպքում։ 2-րդ հետազոտությունը ուսումնասիրել է 65 տարեկանից հետո մարդկանց օրգանիզմի վրա վիտամինների ազդեցությունը, ըստ որի ևս պարզվել է, որ այն դրականորեն չի ազդում ճանաչողական անկման վրա։ 3-րդ հետազոտության ուսումնասիրման առարկան եղել է կանանց և տղամարդկանց մոտ վիտամինների օգտագործումը, ովքեր ունեցել են սրտամկանի հետ կապված խնդիրներ։ Զարմանալիորեն, այն մարդիկ, ովքեր ընդունել են վիտամիններ, առողջական դրական տեղաշարժ չեն արձանագրել, համեմատած պլացեբո ընդունած մարդկանց։
Հետազոտության հեղինակները միաժամանակ նշում են, որ վիտամին E-ի և A-ի լրացումները օրգանիզմում կարող են անգամ բարձրացնել մահացության հավանականությունը։
Ինչպես նշվում է, օրգանիզմը վիտամիններով հարուստ պահելու լավագույն միջոցն է ուտելը, որի դեպքում օրգանիզմում վիտամինների հավասարակշռությունը պահպանվում է։
Վիտամինների պակասի լրացումը հաբերի միջոցով պարտադիր պետք է տեղի ունենա բժշկի խորհրդով։ Լավագույն մարտավարությունը սննդակարգում մրգերի և բանջարեղենի ներառումն է։