Ամեն տարի Լոնդոնի Royal Albert Hall-ում անցկացվում է Հիշատակի փառատոն, որը նվիրված է հակամարտություններում ընկածների հիշատակին:
Համերգին հանդես են եկել Poppy Girls խմբի աղջիկները, որոնց հայրերը ներկայումս ծառայում են ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում: Շատ հուզիչ իրավիճակ է ստեղծվել, երբ աղջիկներից մեկի՝ Մեգանի հայրը կատարումից հետո բեմ է բարձրացել և արցունքախառն աչքերով գրկել իր աղջկան: