ԱՄՆ-ի Մայամի քաղաքի բնակչին ձերբակալել են խանութում գարեջրի դիմաց կոկորդիլոսով վճարելու ժամանակ. տեղեկացնում է CNNը:
Ոստիկանության տվյալներով' 64-ամյա Ֆերնանդո Ագիլիերան զբոսայգում մեկմետրանոց կոկորդիլոս էր բռնել, այնուհետև' փորձել խանութի վաճառողուհուն համոզել դրա դիմաց մեկ արկղ գարեջուր տալ իրեն:
Վաճառողուհին դիմել էր ոստիկանություն:
Տղամարդուն սպառնում է 6 ամիս ազատազրկում և 500 դոլար տուգանք' կենդանու անօրինական որսի և վաճառքի համար: