
Life.panorama.am-ը գրում է.
Երկուշաբթի օրը ռեալիթի շոուների աստղեր Քիմ և Քուրթնի Քարդաշյանները գնումներ էին կատարում Բևերլի Հիլզում՝ իրենց երեխաների՝ Նորիի և Պենելոպեի հետ։ Գրում է Daily Mail-ը։
Քարդաշյանները հայտնվել էին լրագրողների ու լուսանկարիչների շրջափակման մեջ։ Նրանց նկարել են անգամ ճաշի ժամանակ՝ Նորին դայակի գրկում, Պենելոպեն՝ Քուրտնիի։
Երեխաները իհարկե դեռ շատ փոքր են միմյանց հետ շփվելու համար, նրանք ավելի շուտ նայում էին սեղանի վրա դրված ուտելիքներին։