Tert.am-ը գրում է.

 

Ֆրանսիացի լեռնագնաց Ժուլիեն Միլոտը 365 մետր տարածությունն անցել է՝ Ֆրանսիական Ալպերի ամենաբարձր գագաթի' Մոնբլանի վրայով անցնող ճոպանուղու 5 սմ հաստությամբ լարի վրայով քայլելով:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը' նախկին ինժեներ Միլոտը միացել է Paradaski լեռնադահուկային շրջանի 10-ամյա գործունեության տարեդարձը տոնելու միջոցառմանը' քայլելով 60 մետր խորություն ունեցող անդունդով:

Ֆրանսիացին, ով իր նախասիրությունների շարքում առաջինը նշում է ժայռամագլցումը, նաև փորձառու լարախաղաց և սիրողական ցատկորդ է: