Yerkir.am-ը գրում է.
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հարուստ պատմություն ունի. այն արդեն սպասված է հատկապես երիտասարդ ունկնդրի շրջանում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իրենք Կոմպոզիտորների միության հետ համատեղ պատրաստվում են նոր' online ռադիո բացել, որի միջոցով կարող ենք լսել փառատոնի ընթացքում կատարված ստեղծագործությունները:
«Մինչեւ տարեվերջ կգործի online ռադիոն, որի միջոցով կարող ենք լսել միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները»,- ասաց նա: