Հարյուրամյակներ շարունակ մարդու սննդի հիմնական մասը կազմում է ցորենը։ Շատ առումներով այն օգտակար է մնացած հացազգիներից: Աշխարհում գոյություն ունի ցորենի գրեթե 30 հազար տեսակ:

 

Ցորենի մշակումից հետո ստացվող թեփը պարունակում է B1, B2, PP, B4, B5, B6, B9, D, E վիտամիններ, կալիումի, մագնիումի, ֆոսֆորի, երկաթի հանքային աղեր, բջջանյութ, բազմաթիվ այլ օգտակար տարրեր' յոդ, սելեն, ցինկ, քրոմ, կոբալտ, մարգանեց, պղինձ, մոլիբդեն, ինոզիտ։

Դրա մեջ է կուտակված ցորենի հիմնական բուժիչ հատկությունը, այն ոչ միայն նպաստում է մարսողությանը, այլև հանում է օրգանիզմից ծանր մետաղները, ռադիոնուկլիդները, թունավոր նյութերը: Լիովին յուրացվում է օրգանիզմում և նվազեցնում սովի զգացումը։

 

Օգտակար է գեր, ինչպես նաև հյուծված մարդկանց համար, քանի որ թեփի մեջ առկա B1 վիտամինը նպաստում է սպիտակուցի յուրացմանը:

Ցորենը եզակի բույս է, այն ոչ թե մեկ կամ մի քանի հիվանդություններ է բուժում, այլ բուժում է ամբողջ օրգանիզմը:

 

Ինչ վերաբերում է ծլեցրած ցորենին, ապա այն կարգավորում և վերականգնում է օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաները, հավասարակշռում նյութափոխանակությունը, բարձրացնում իմունիտետը, մաքրում և առողջացնում արյունը, չեզոքացնում սննդի ու դեղորայքի հետ օրգանիզմ թափանցած քիմիկատները, վերականգնում զգայարանները (լսողության, տեսողության, ճաշակելիքի), ամրացնում ատամներն ու ոսկորները, բուժում ճարպակալումից ու գիրությունից:

Այնպես որ դրանով սնվելը միանշանակ օգտակար է բոլոր տարիքի, սեռի ու կառուցվածքի մարդկանց, նպաստում է երիտասարդացմանը և կանխում է ծերությունը: