Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու նախազգուշացման կենտրոնի հետազոտողներն ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ մարդկանց միայն 5%-ն է կարիքները հոգալուց հետո ձեռքերն ինչպես հարկն է լվանում, տեղեկացնում է rosbalt.ru-ն։
Մասնագետները նշում են, որ տաք կամ սառը ջրի տակ ձեռքերը մի քանի վայրկյան պահելով վտանգավոր մանրէները չեն ոչնչանում։ Ուսումնասիրության հեղինակները պատմել են, որ նախքան այս եզրակացության հանգելն իրենք ուսումնասիրել են մի խումբ մարդկանց ու պարզել, որ նրանցից ամեն 3-րդը զուգարան գնալուց հետո օճառ չի օգտագործում, իսկ 10%-ն ընդհանրապես ձեռքերը չի լվանում։
Շարունակությունը՝ այստեղ: