Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում հին, բայց փորձված բաղադրատոմս: Այն շատ օգտակար է ինչպես անոթների, այնպես էլ ընդհանուր առողջությանը:
Սխտորով ձեթը, որ հնարավոր է պատրաստել տնային պայմաններում, հեռացնում է գլխուղեղի անոթների սպազմը, կարգավորում շնչառությունը, գերազանց միջոց է հիշողության խնդիրներ ունեցողների համար, այն ունի այլ դրական հատկություններ ևս:
Պատրաստման համար ապակե տարրայի մեջ լցնում եք 1 հատ միջին չափի մանրեցված սխտոր, վրան ավելացնում մեկ բաժակ արևածաղկի ձեթ, փակում ու տեղադրում սառնարանում: Հաջորդ օրը վերցնում եք կիտրոն, ճզմում՝ ստանալով մեկ թեյի գդալ հյութ, հետո հյութը լցնում եք ճաշի գդալի մեջ՝ վրան ավելացնելով մեկ թեյի գդալ նախապես պատրաստած սխտորով ձեթից, խառնում եք: Օգտագործեք օրը երեք անգամ ուտելուց 30 րոպե առաջ:
Որպեսզի զգաք տարբերություն, պետք է օգտագործեք մեկից երեք ամիս: Հետո մեկ ամիս ընդմիջում տվեք ու նորից սկսեք: Պահապանեք Ձեր առողջությունը: