Life.panorama.am-ը գրում է.

 

Ձեզ ենք ներկայացնում կոլումբիացի գրող, աշխարհահռչակ նովելիստ Գաբրիել Գարսիա Մարկեսի որոշ աֆորիզմներ'

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին' չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։

Անհետանում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար: Մնում են նրանք, ովքեր ուղարկված են ճակատագրի կողմից:

Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:

Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:

Ես այլևս երբեք չեմ սիրի: Դա նույնն է, թե միաժամանակ երկու հոգի ունենաս:

Աշխարհում չկա ավելի բարդ բան, քան սերը:

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք չի ստիպի քեզ արտասվել:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:

Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ: