Mari Love-ը գրում է.

 

1. Ուրիշների հետ զրուցելիս մի փորձեք անգամ մտահոգվել, թե ինչ են ձեր մասին մտածում:

2. Ընկերական եղեք ձեզ շրջապատող մարդկանց հետ. մեկ ժպիտը կարող է փոխել ձեր օրը:

3. Գնահատեք ընկերությունը, բայց մի ձգտեք ընկերանալ բոլորի հետ:

4. Շրջապատեք ձեզ դրական մարդկանցով:

5. Հարցրեք, եթե ինչ-որ բան չգիտեք:

6. Հետևեք ձեր սրտին:

7. Ընդունեք այն փաստը, որ մարդիկ և երևույթներն անկատար են:

8. Դուք նույնպես կատարյալ չեք: Համակերպվեք դրա հետ:

9. Դադարեք հարցնել «Ինչո՞ւ»: Փոխարինեք այն «Իսկ ինչո՞ւ ոչ»-ով:

10. Մոռացեք, թե ինչ են մյուսները մտածում ձեր մասին և ակնկալում ձեզնից:

11. Եթե լացելու ցանկություն ունեք՝ լացեք: Արցունքները չեն նշանակում, որ դուք թույլ եք:

12. Հասուն եղեք, բայց մի խուսափեք մանուկ լինելուց:

13. Վերաբերվեք մյուսներին այնպես, ինչպես ցանկանում եք, որ ձեզ վերաբերվեն:

14. Դադարեք լարվել և ձգտել, որ դուր գաք բոլորին:

15. Թույլ մի տվեք, որ եղանակն ազդի ձեր տրամադրության վրա: Դուք չեք կարող կառավարել եղանակը, բայց կարող եք դա անել ձեր էմոցիաների հետ:

16. Քնեք, եթե հոգնած եք, առանց պատճառի մի զրկեք ձեզ քնից:

17. Արթնացեք վաղ, որպեսզի վայելեք հանգիստ առավոտը:

Checkmate. | via Tumblr18. Սնվեք լավ ուտելիքով, բայց մի զրկեք ձեզ փոքրիկ ուրախություններից:

19. Կախվածություն մի ձեռք բերեք ոգելից խմիչքնից, թմրանյութերից և ծխախոտից:

20. Սնվեք միայն այն ժամանակ, երբ սոված եք, այլ ոչ երբ հոգնած եք կամ ձանձրանում եք:

21. Ամեն օր մարզվեք:

22. Ուրախացեք նրանով, ինչ ունեք:

23. Միշտ գնեք այն, ինչ ձեզ պետք է, այլ ոչ այն, ինչ ցանկանում եք:

24. Մի ցանկացեք ունենալ ինչ-որ բան միայն, որովհետև դա ունեն մյուսները:

25. Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ և մի խաբեք մյուսներին:

26. Մի վախեցեք ասել՝ «Սիրում եմ քեզ քեզ»:

27. Մի վիճեք հանուն վիճելու. շարունակեք քննարկումը միայն եթե դրա համար պատճառներ կան:

28. Ներողություն խնդրեք, եթե ինչ-որ բան այն չեք արել:

onlytruesayings.tumblr.com | via Tumblr29. Բոլորն են սխալական. ձեր մեջ ուժ գտեք ներելու համար:

30. Պատրաստ եղեք նոր գիտելիքներ ձեռք բերելու:

31. Մի ամփոփվեք ձեր աշխարհի մեջ:

32. Ձեր կողքին գրքույկ պահեք, որպեսզի գրի առնեք ձեր մտքերը:

33. Սովորեք օգտվել նոր տեխնոլոգիաներից, որպեսզի հեշտացնեք ձեր կյանքը:

34. Կարգուկանոնի մեջ պահեք ձեր շրջակա աշխարհը:

35. Սովորեք պատրաստել, իսկ հետո սովորեք համեղ պատրաստել:

36. Խուսափեք պարտքերից:

37. Փնտրեք այնպիսի աշխատանք, որ հաճույքով կանեք:

38. Ձեր առջև նպատակներ դրեք:

39. Կողմնորոշվեք ձեր առաջնահերթություններում:

40. Արեք այնպիսի մի բան, որով կկարողանաք հպարտանալ:

41. Անցյալից դասեր քաղեք, բայց սովորեք մոռանալ անցյալը:

42. Հույս ունեցեք, որ լավագույնը տեղի կունենա, բայց մի մոռացեք, որ կարող է և վատը լինել:

43. Հավատացեք ինքներդ ձեզ:

44. Եթե ինչ-որ բան չեք սիրում անել, ապա պարզապես մի արեք դա:

45. Ապրեք, այլ ոչ քարշ տվեք ձեր գոյությունը: