Եթե դուք նույնպես տանել չեք կարողանում գետնանցումային շաուրմաները, բայց փորձել այնուամենայնիվ ուզում եք, ապա պատրաստեք համեղ շաուրմա տանը' ավելի բարենպաստ պայմաններում:
Հարկավոր է'
լավաշ,
հավի կրծքամիս,
թարմ կաղամբ,
սոխ,
թարմ վարունգ,
լոլիկ,
բուլղարական պղպեղ,
մաղադանոս,
թթվասեր,
սպիտակ գինու քացախ,
սխտոր,
աղ, շաքարավազ, համեմունքներ,
ձիթապտղի ձեթ:
Պատրաստման եղանակը.
Սկզբում պատրաստեք սոուսը, որպեսշզի այն լավ համեմվի: Դրա համար խառնում ենք թթվասերը մանր կտրատած մաղադանոսի, ճզմած սխտորի, աղի, պղպեղի և համեմունքների հետ:
Նախապես խաշեք կավի կրծքամիսը և տապակեք սոուսի ու ձիթապտղի յուղի մեջ:
Մանր կտրատեք սոխը, մարինադացրեք այն քացախի, աղի և շաքարավազի հետ:
Կտրատեք բանջարեղենը: Լավաշը փռեք սեղանին, վրան սոուս քսեք և դրեք բանջարեղենը, դրեք նաև հավի կրծքամիսը: Զգուշորեն փաթաթեք լավաշը խողովակաձև և դրեք ստվարաթղթով պատված գրիլի թավայի մեջ:
Մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ:
Աղբյուր' LADYNEWS.am