Life.panorama.am-ը գրում է.
Գիտնականները զգուշացնում են՝ ծիծաղը կարող է մահվան պատճառ դառնալ: Նոր հետազոտությունը հերքում է տարածված այն տեսակետը, թե ծիծաղը երկարացնում է մարդու կյանքը: Ինչպես պնդում են գիտնականները, այն կարող է ոչ միայն օգտակար լինել, այլև՝ վտանգավոր:
Հետազոտողները նշում են, որ ծիծաղը ոչ միայն վատ է անդրադառնում սրտի վրա, այլ նաև կերակրափողի վրա է վատ ազդեցություն ունենում:
Բացի այդ սադրիչ ծիծաղը հանգեցնում է էպիլեպսիկ նոպաների: Ծիծաղի ժամանակ խորը շունչ քաշելը կարող է ասթմայի պատճառ դառնալ:
Սակայն ծիծաղը նաև դրական ազդեցություն էլ ունենում օրգանիզմի վրա: Անկեղծ ծիծաղն ամբողջ օրվա ընթացքում կարող է 2000 կալորիա այրել:
Ծիծաղը դիաբետիկ հիվանդների մոտ նվազեցնում է արյան մեջ առկա շաքարի մակարդակը, այն նաև նվազեցնում է զարկերակային պատի կոշտությունը, որն էլ օգնում է թեթևացնել լարվածությունը: