«Էլեկտրական սղոցը»
Ֆլորիդական Լեյք-Սիթի քաղաքի 20-ամյա բնակչուհի Կարեն Լի Ջոհիմմին չուներ հրազենի գործածման արտոնագիր։ Այդ իսկ պատճառով գողություն անելու համար նա որոշել էր օգտագործել իր տանն ունեցած ամենամահացու իրը՝ էլեկտրական սղոցը։ Երբ նա ներխուժեց «Հովարդ Ջոնսոն» հյուրանոցի ադմինիստրատորի տուն' պահանջելով արագորեն բացել սեյֆն ու դատարկելով դրա պարունակությունը' փոխանցել իրեն, հյուրանոցի աշխատակիցները չվախեցան։ Նայելով էլեկտրական սղոցի՝ հատակին գալարվող լարին և սղոցը սպառնալիքով թափահարող աղջկան՝ հյուրանոցի ադմինիստրատորը հազիվհազ կարողացավ զսպել ծիծաղը։ «Երևի, - ավելի ուշ ասում էին ոստիկանները, -աղջիկը պատկերացում չուներ այն մասին, որ էլեկտրական սղոցը վտանգավոր է միայն այն դեպքում, եթե միացված է հոսանքին»։
«Հերոինի գործարքը»
Դուբլինի բնակիչ Գևին Քոուլը ավտոբուս էր նստել՝ իր գրպանում պահելով 3 տոպրակ հերոին։ Զբաղեցնելով ավտոբուսի նստատեղերից մեկը՝ միանգամայն անխելք Քոուլը, մոռանալով ներկաների մասին, հանեց իր գրպանից հերոինով տոպրակները։ Այս ամենին ակատանտեղ եղավ դիմացի նստարանին նստած, աշխատանքից տուն վերադարձող, թմրանյութերի դեմ պայքարող ոստիկանության բաժնի աշխատակիցը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հանկարծ հնչեց Քոուլի հեռախոսի ձայնն ու ոստիկանը լսեց հետևյալ խոսակցությունը՝ «Թմրանյութն ինձ մոտ է։ Կհանդիպենք կանգառում։ Չմոռանաս գումարը»: Ապա հանգիստ շունչ քաշելով և համոզված լինելով, որ գործարքն արդեն կնքված է, անխելք Գևինը վառեց մարիխուանոյով ծխախոտն ու բոլորի ներկայությամբ ծխեց այն։
«Իսկական գողը»
Բրաուն-անհաջողակ' այսպես էին անվանում ոստիկանները գողերից մեկին։ Առաջին անգամ Բրաունը փորձեց գողություն անել բանկում՝ փոստում աշխատելու տարիներին։ Իսկական գողի տեսք ունենալու համար նա ամեն ինչ ձեռքի տակ ուներ՝ ատրճանակ, դիմակ, վախեցնող ձայն։ Սակայն նա դիմեց ռիսկի՝ չփոխելով իր՝ փոստատարի հագուստը։ Հագուստի վրա էլ գրված էր իր անունով այցեքարտը՝ Բրաուն։ Ոստիկանությունը բանկ ժամանեց Բրաունի գողությունը սկսելուց կես ժամ անմիջապես հետո: Բրաունը անգամ չհասցրեց հաշվել գողացված փողը։ Առաջին գողության համար Բրաունը ենթարկվեց 5 տարվա ազատազրկման, սակայն նրան ազատեցին նախատեսված ժամկետից շուտ։ Հաջորդ անգամ գողության ժամանակ Բրաունը որոշեց կրել աննկատ հագուստ, սակայն բանկում այդ օրը մարդաշատ էր, և վերջինս որոշեց չբարձրացնել իր ձայնը։ Փոխարենը, հանեց գրպանից թղթի մի կտոր, և գրելով դրա վրա՝ «Տվեք փողերը, այլապես կկրակեմ» նախադասությունը, փոխանցեց բանկի գանձապահին։ Պարզվեց, որ Բրաունը նամակը գրել էր ոստիկանությունից իրեն ուղարկված նամակի հակառակ էջին։