Դեզոդորանտներ

Դեզոդորանաները քրտնարտսւդրությունը չեն պակասեցնում, սակայն դրա փոխարեն ակտիվ արգելակում են մանրէների բազմացումը, որոնց կենսագործունեության արդյունքը քրտինքի տհաճ հոտն է: Այդ ազդեցությունն ապահովում է հակամանրէային նյութը, նախևառաջ՝ եռքլոզանն ու ֆարնեզոլը: Առաջինը արդյունսւվետ ճնշում է մանրէային ֆլորան, սակայն դա չափից ավելի ագրեսիվ է անում: Երկրորդն անհամեմատ մեղմ է գործում, ուստի չի ճնշում մաշկի նորմալ միկրոֆլորայի աճը: Եռքլոզանից այն տարբերվում է բնական ծագումով, ֆարնեզոլն ստանում են բրաբիոնի, սանդալենու և այլ բույսերի եթերայուղերից: Այն հիանալի զուգորդվում է մյուս բաղադրիչների հետ՝ միաժամանակ չկորցնելով իր հակամանրէային ազդեցությունը:

Այժմ մշակվել են բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք մեր մարմնին հնարավորություն
են տալիս ամբողջ օրվա ընթացքում պահպանել թարմությունը:
Ազդեցության սկզբունքով դրանք կարելի է բաժանել կա՛մ դեզոդորանտների, կամ հակապերսպիրանտների:

 

Հակապերսպիրանտներ

Հակապերսպիրանտները նվազեցնում են քրտնարտադրությունը: Նրանց բաղադրության մեջ մտնող նյութերը ալյումինի կամ ցինկի օրգանական աղերը, փոքրացնում են քրտնագեղձերի անցքերը, ինչն օգտագործողին ազատում է չափից ավելի քրտնարտադրությունից: Հակապերսպիրանտների օգնությամբ հաջողվում է 40-50 տոկոսով նվազեցնել քրտնարտադրությունը: Հակապերսպիրանտներ օգտագործողներն անպայման պետք է ամեն երեկո լվանան իրենց թևատակերը:

 

Որ՞ը նախընտրել

Քրտինքի դեմ օգտագործվող ժամանակակից միջոցներն իրենց ձևով ու թանձրությամբ խիստ բազմազան են: Հեղուկները սովորաբար արտադրվում են աերոզոլի՝ սփրեյի կամ գնդիկավոր դեզոդորանտի տեսքով: Պինդ ձևերը, օրինակ՝ մատիտ, սթիք, քսուքներն ու գելերը՝ պարկուճներով և այլն: Տարածված է այն կարծիքը, որ աերոզոլերն ու սփրեյները օգաագործման համար ձեռնտու չեն, քանի որ շիթացրվսւծ ամբողջ նյութը մաշկին չի ընկնում: Այդ առումով ավելի շահեկան են գնդիկավոր դեզոդորանտներն ու սթիքները, սակայն դրանք պետք է միայն անհատական օգտագործման լինեն, քանի որ անմիջական շփման մեջ են մաշկի հետ: Ինչ վերաբերում է քրտինքի դեմ օգտագործվող կոսմետիկ միջոցների ընտրությանը, ապա այն պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ՝ քրտնարտադրության ինտենսիվությամբ ու հոտով, մաշկի զգայունությամբ և, որ պակաս կարևոր չէ, անձնական նախասիրություններով: Սակայն նշենք, որ խորհուրդ չի տրվում հակապերսպիրանտներից օգտվել մարզումներից և բաղնիք գնալուց առաջ, ինչպես նաև ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում: Զգայուն մաշկ ունեցողներին հավանաբար արժի ընդհանրապես հրաժարվել դեզոդորանտներից ու հակապերսպիրանտներից և ընտրել պարֆումերային ցանափոշի կամ մարմնի համար նախատեսված դիմափոշի. դրանք կլանում են քրտինքը և մաշկը չեն գրգռում: Ճիշտ է, նրանց համար, որոնց մաշկը շատ չոր է, այս միջոցները նպատակահարմար չեն:
Եվ ամենագլխավորը, որ պետք է հիշել քրտինքի դեմ պատրաստուկներ օգտագործելիս. դրանք բոլորն էլ պետք է քսել մաքուր և անվնաս մաշկին: