Այսօր Կառավարության նիստի ժամանակ Կառավարութայն որոշման համաձայն' դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին (ծնված 1987 թ. հուլիսի 17-ին, մշտական բնակությունը' ԱՄՆ) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ հաշվի առնելով բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, հայկական երաժշտարվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունը, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, ինչպես նաև հայ երաժշտարվեստը Հայաստանում և արտերկրում ըստ արժանվույն ներկայացնելու գործունեությունը: