- Սրտամկանի ինֆարկտը սրտամկանի որոշ հատվածի մեռուկացումն է արյան մատակարարման կտրուկ դադարեցման պատճառով, որն առաջանում է կորոնար զարկերակի փակման պատճառով:
- 98% դեպքերում սրտամկանի ինֆարկտի առաջացման մեջ մեղավոր է սիրտը սնուցող կորոնար զարկերակի կարծրացումը:
- Մահվան դեպքերի 12%-ի պատճառը սրտամկանի ինֆարկտն է: Դա ավելի մեծ ցուցանիշ է, քան ինֆեկցիոն հիվանդություններից, քաղցկեղից և ավտովթարների հետևանքով առաջացած մահվան դեպքերի ցուցանիշն է:
- Ինֆարկտից հետո թրոմբը վերացնելու և սրտի արյան մատակարարումը վերականգնելու համար բնությունը մեզ տալիս է ընդամենը 90 րոպե: Եթե այդ ժամանակում հաջողվի հիվանդին պատշաճ օգնություն ցույց տալ, կարելի է և բուժվել:
- Կես տարվա ընթացքում սրտամկանի մեռուկացած հատվածը սպիանում է, որից հիվանդին կարելի է հարաբերական առումով առողջ համարել:
- Ինֆարկտից հետո սրտի առաձգականությունը նվազում է. այն զգայուն է դառնում ծանրաբեռնվածությունների հանդեպ:
- 40-60 տարեկանը հիմնական “ինֆարկտային” տարիքն է:
- Վնասակար սովորությունները, նստակյաց կենսակերպը և բռնկուն բնավորությունը կարող են ինֆարկտի առաջացման պատճառ դառնալ:
- Սրտամկանի ինֆարկտի կասկածը հիմնվում է հետևյալ նշանների վրա. կրծքավանդակի առաջային հատվածի հանկարծակի, տանջալից ցավ' վախի զգացումով, սրտի ռիթմի ծանր խանգարումների, կամ ձախ փորոքային սրտային սուր անբավարարության, կամ էլ անոթային թմբիրի հանկարծակի զարգացում; հիվանդի համար ոչ սովորական տարբեր ուժգնության համառ ցավ, որը կարող է առաջանալ կամ վերորովայնային շրջանում, կամ երկու ձեռքերում (ավելի հաճախ արմունկների կամ նախաբազուկների շրջանում), կամ էլ պարանոցի և նույնիսկ ստորին ծնոտի ատամների շրջանում, ընդ որում, այդ ցավը հետագայում կարող է տեղափոխվել կրծոսկրին մոտ կամ հետկրծոսկրային շրջան:
- Դուք ռիսկի խմբում եք գտնվում, եթե Ձեր ծնողները, տատիկները կամ պապիկները ինֆարկտ են տարել: