Life.panorama.am-ը գրում է.

 

«ВКонтакте» ռուսական սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ «Facebook» սոցիալական ցանցը կորցնում է իր ժողովրդականությունը ԱՊՀ երկրներում:

Այդ իսկ պատճառով, ըստ Դուրովի, Facebook-ը սահմանափակել է «ВКонтакте»-ից տեսանյութերի «Facebook»-ում տարածման հնարավորությունները: Այսպիսի կարծիք է հայտնել Դուրովը «ВКонтакте»-ի իր էջում:

Դուրովը նաև ընդգծել է, որ «Facebook»-ում «ВКонтакте»-ից տեսանյութերի հեռարձակման թիվը կազմել է 700 հազար: Դատելով Ռուսաստանում սոցիալական ցացների հաճախելիության գրաֆիկից, «Facebook»-ին միանալու և ինտեգրվելու անհրաժեշտությունը ինքն իրեն կնվազի»,- նշել է Դուրովը:

Դուրովի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն' Ռուսաստանում սոցիալական ցանցերի հաճախելիությունը այսպիսին է՝

«ВКонтакте» - 51.6 միլիոն

«Одноклассники» - 39.3 միլիոն

Mail.Ru – 22.3 միլիոն

Facebook - 8.6 միլիոն: