Mari Love-ը գրում է.


Անհրաժեշտ է'

-Ձյան փաթիլների համար մանր պենոպլաստի գնդիկներ

-Թափանցիկ տարրա կափարիչով ցանկացած տեսքի և չափսի

-Գլիցերին (ամբողջությամբ տարրան գլիցերինով լցնելը թանկ կլինի, թեև ավելի արդյունավետ, իսկ տնտեսելու համար կարող եք խառնել գլիցերինը դեստիլատի հետ, որը վաճառվում է դեղատներում)

-Հերմետիկ

-Սոսինձ խաղալիքների համար

-Խաղալիք կամ արձանիկ, որը տեղ կանի տարրայի մեջ

Եվ այսպես...

Ձյան փաթիլները լցրեք տարրայի մեջ:

Լցրեք գլիցերինը կամ գլիցերինի և դեստիլատի խառնուրդը:

Տարրայի կափարիչին փակցրեք խաղալիքը կամ արձանիկը:

Տարրայի վերևի մասը և կափարիչը պատեք հերմետիկով:

Փակեք, թողեք, որ հերմետիկը չորանա:

Թափահարեք տարրան և վայելեք =)