Ամերիկյան Forbes ամսագիրը նշել է աշխարհի լավագույն խոհանոցը, գրում է Tert.am-ը, հղում տալով, Корреспондент-ին։
Հանդեսի տվյալներով՝ ամենից լավ աշխարհում սնվում են իտալական Էմիլյա Ռոմանյա շրջանում։ Forbes-ը թվարկում է շրջանի ավանդական մթերքների և ուտեստների ցանկը, ինչպես նաև ներկայացնում է շրջանի լավագույն ռեստորանների ցուցակը, այդ թվում՝ նրանք, որոնք ստացել են Միշլենյան աստղեր։
Ամսագիրը խորհուրդ է տալիս Իտալիայի այդ շրջան այցելող զբոսաշրջիկներին անպայման լինել 5 քաղաքներում՝ Պյաչենցա, Պարմա, Ռեջո Էմիլյա, Մոդենա և Բոլոնյա։