Life.panorama.am-ը գրում է.
Շատ կարծիքներ և թյուր պատկերացնումներ կան գրիպի և մրսածության մասին։ Սակայն, դրանցից շատերը հորինվածք են:
Ասում են' գրիպի ժամանակ չի կարելի մարմնամարզություն անել: Իրականում, եթե դադարեք ձեր մարզումները, հիվանդությունն ավելի կձգձգվի: Թեթև և չափավոր վարժությունները կբարձրացնեն ձեր իմունային համակարգի աշխատունակությունը:
Երկրորդ' հավի ապուրը պայքարում է մրսածության դեմ: Հավի ապուրը հիվանդ ժամանակ անպատճառ կօգնի: Այն արյան մեջ ընկճում է որոշ սպիտակ բջիջների շարժումն, ինչն էլ ճնշում է մրսածության ախտանշանները: Ավելին, հավի ապուրի սովորական բաղադրիչները՝ գազարը, սոխը, սխտորը, նեխուրը հարուստ են A, D վիտամիններով, մագնեզիումով, ֆոսֆորով և կալիումով, ինչը ստիպում է իմունային համակարգին ամբողջ ուժով աշխատել:
Երրորդ' մտածելը, թե հարբուխը ձեռք է բերվում սառը եղանակին, սխալ է: Սառը եղանակը հարբուխ չի առաջացնում, այն առաջացնում է վիրուսը: Այնպես է ստացվել, որ ռինովիրուսը գերակշռում է ձմեռային ամիսներին: Իրականում, հարբուխն ավելի շատ ախտահարում է փակ տարածություններում, որտեղ առկա է մարդկանց (եւ նրանց բացիլների) մեծ քանակի կուտակում:
Շարունակությունը՝ այստեղ: