
Esem.am-ը գրում է.
Կանանց և աղջիկների միջազգային օրերի կողքին տղամարդիկ էլ իրենց օրն ունեն: Տղամարդկանց միջազգային օրը նշվում է նոյեմբերի 19-ին: Տոնն առաջին անգամ նշվել է 1999թ. Կարիբյան ծովի հարավում գտնվող կղզային հանրապետությունում' Տրինիդադ և Տոբագոյում: Մտահղացման հեղինակը այդ երկրի համարասանի դոկտոր Ջերոմ Թիլուքսինգհոմն է: Նա իր այդ որոշումն այսպես է հիմնավորել. «Ես հասկացել եմ, որ ոչ մի օր տղամարդկանցը չէ… Ոմանք կասեն, որ կա Հայրերի օրը, սակայն ի՞նչ կասեք այն տղաների, պատանիների ու տղամարդկանց մասին, որոնք հայր չեն»: Տոնը նշելու համար Թիլուքսինգհոմն ընտրել է իր հոր ծննդյան օրը' նոյեմբերի 19-ը' այն համոզմամբ, որ նա եղել է ընդօրինակման արժանի տղամարդ և հայր:
Փաստեր տղամարդկանց մասին
Ծանոթությունների արտասահմանյան կայքերից մեկը ներկայացրել է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին: Կայքի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց 88 %-ը տղամարդկանց մեջ փնտրում է ընտանիքին նվիրված, կարիերայի վրա կենտրոնացած տղամարդու: Իսկ ի՞նչ են իրականում մտածում և ինչպե՞ս են գործում ժամանակակից տղամարդիկ:
Տղամարդկանց 74 %-ին հունից հանում է այն, երբ կանայք հստակ չեն ասում, թե ինչ են ուզում:
65 %-ը ծանոթությունից մի քանի ամիս հետո ասում է' «Ես քեզ սիրում եմ»:
63 %-ը հավատում է առաջին հայացքից սիրուն:
60 %-ը կանանց համար հաճույքով է դուռը պահում:
45 %-ը լեգինսները ոչ սեքսուալ է համարում:
44 %-ը համբուրվելիս սեքսի մասին է մտածում:
34 %-ը գտնում է, որ բուժքույրերը սեռական տեսանկյունից շատ գրավիչ են:
32 %-ը միանգամից զրույցի է բռնվում իրեն դուր եկած կնոջ հետ:
27 %-ն իր զուգընկերուհուն չի պատմում, թե քանի կնոջ հետ է անկողին մտել:
24 %-ը երեք ամիս միայնակ կյանքից հետո պատրաստ է նորության:
Պարզվում է' մեր տղամարդիկ տեղյակ չեն իրենց տոնի գոյության մասին: Այլապես ' կանանց նման նրանք էլ նվեր կամ հատուկ վերաբերմունք կակնկալեին այդ օրը' ինչպես մենք' կանայքս :)
Շարունակությունը՝ այստեղ: