Life.panorama.am-ը գրում է.
Մարսողական խնդիրներն անխուսափելի են դառնում այն ժամանակ, երբ սնվելիս այնպիսի մթերքներ ենք օգտագործում, որոնք, իրականում, անհամատեղելի են միմյանց հետ:
Ներկայացնում ենք մթերքների անհամատեղելի համադրությունները.
ճաշի ընթացքում կամ էլ դրանից հետո օգտագործվող միրգ. բանն այն է, որ միրգը դյուրամարս է և երբ համադրվում է դժվարամարս մթերքների հետ, այն չափազանց երկար մնում է ստամոքսում և սկսում թթվել, միրգ կարելի է ուտել սնվելուց 30-60 րոպե առաջ
կենդանական սպիտակուց և օսլա պարունակող մթերքներ (միս և կարտոֆիլ, հավի միս և մակարոնեղեն). այս մթերքները համատեղ օգտագործվելիս կկորցնեն իրենց օգտակար հատկությունները
հաց և ձիթապտուղ. այս երկու մթերքների քիմիական բաղադրությունները ստամոքսի խանգարում կարող են առաջացնել, քանի որ ճարպի և սպիտակուցի համադրությունը դանդաղեցնում են մարսողական համակարգի աշխատանքը
ճաշի ընթացքում հեղուկի օգտագործում. հեղուկը հասնում է ստամոքս և խաթարում մարսողության ընթացքը: